Առավոտվա դրությամբ՝ հոսպիտալացման հերթում գտնվողների թիվը 471, ազատ մահճակալների թիվը` 285 է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Այրվածքաբանության ազգային կենտրոնի ղեկավար Գևորգ Սիմոնյանը։
Պարզ մաթեմատիկական հաշվարկով կարելի է հասկանալ, որ 186 հիվանդի համար, ուղղակի, տեղ չկա։
Հիշեցնենք, որ այսօր հայտնաբերվել է կորոնավիրուսի 2474 նոր դեպք, կատարվել է 5760 թեստավորում։