Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին հայտնել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։
«Նախնական տեղեկություններով` թթվածնի մատակարարման համակարգն է պայթել: Դեպքի մանրամասները պարզվում են և ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա: