Նոյեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 117337 դեպք, որոնցից 74984-ն` առողջացած, 1763-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Ունենք 879 առողջացած և 25 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 450 է: