Նոյեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 126224 դեպք, որոնցից 94090-ն` առողջացած, 1952-ը` մահվան ելքով:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29681 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 487088 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3436 թեստավորում: Ունենք 21 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 501 է: