Զինվորներին հաշմանդամության կարգի տրամադրման ամբողջ գործընթացը կազմակերպվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով։ Այս մասին իր Facebook-ի էջում գրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը։
«Որևէ զինվոր կամ ընտանիքի անդամ անհրաժեշտություն չունի այցելել որևէ վայր դիմում գրելու կամ փաստաթուղթ ներկայացնելու համար»։
Հիշեցնենք, որ մինչ այս հաշմանդամության կարգի և այլ հարցերի վերաբերյալ աշխատանքներով զբաղվում էր Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցիալական աջակցության բաժինը։ Նախապես հայտարարվել էր, որ պետք է ներկայանալ շտաբ։