Ամանորյա ծանր ու դժվարամարս սնունդից հետո իսկական ժամանակն է անցնել Առողջ ապրելակերպի: Armenia Today-ը ներկայացնում է 10 կարևոր կետ՝ առողջ սննդի (ԱՍ) մասին.
⠀ ⠀
1. ԱՍ-ն շատ ժամանակ չի խլում: Շիլաներ, եփած կամ շոգեխաշած միս, թռչնամիս, ձուկ, թարմ աղցաններ, ընդեղենով կաթնաշոռ: Դրանց պատրաստման համար ամենևին էլ շատ ժամանակ հարկավոր չէ։
⠀ ⠀
2. Պլանավորե՛ք ձեր սննդացուցակը։ Եթե աշխատանքի եք գնալու, վերցրեք ձեզ հետ ձեր առողջ ընդմիջումը։
⠀ ⠀
3. Մի՛ գնեք վատ սնունդ։ Եթե տանը դրանից չլինի ապա «վատ բան» ուտելու հնարավորություն չեք ունենա։
⠀ ⠀
4. Եթե ձեզ թույլ եք տվել որևէ «վատ բան», ապա մի՛ ընկճվեք։ Դա դեռ չի նշանակում, որ դուք թույլ եք և ոչինչ չստացվեց։ Հաջորդ օրը նոր ուժերով վերադարձեք ձեր առողջ սննդակարգին։ ⠀ ⠀
5. Ձեր ընտանիքի անդամներին նույնպես առաջարկեք սնվել առողջ։ Մեր օրերում, երբ քաղցկեղից և սրտանոթային հիվանդություններից մահացելիության ցուցանիշը գնալով բարձրանում է, առողջ ապրելակերպը կենսական անհրաժեշտություն է բոլորի համար։
6. Փորձե՛ք ուտելու ընթացքում չդիտել հեռուստացույց, չխաղալ հեռախոսի հետ։ Հատկացրե՛ք ուտելուն 10-15 րոպե և սնունդ ընդունելու ընթացքը դարձրեք գիտակցված։ Այսպիսով զերծ կմնաք շատ ուտելուց և ուղեղին ավելի շուտ կհասնի հագեցած լինելու ազդանշանը։
7. Եթե այնպիսի խնջույքի պետք է մասնակցեք, որտեղ մեծ քանակությամբ անառողջ սնունդ է լինելու, գնացեք փոքր ինչ հագեցած։ Իսկ խնջույքի վայրում էլ փորձեք գտնել ձեզ հարմար որևէ բան։
8. Ժամանակի ընթացքում համային ռեցեպտորները փոխվելու հատկություն ունեն։ Եթե սովորական հնդկաձավարն ու հավի կրծքամիսը ձեզ սկզբից կթվան անհամ, օրգանիզմը քիչ-քիչ կսկսի հարմարվել այդ տեսակ սննդակարգին։
9. Որևէ բան գնելուց առաջ մանրամասն ուսումնասիրեք բաղադրությունը։ «Փիթնես», «չգիրացնող» կամ այլ մարքեթինգային գրվածքներով մթերքները դեպքերի մեծամասնությունում ունեն շատ վատ բաղադրություն և չեն կարող համարվել ԱՍ։
10. Կաթնամթերք գնելիս խուսափե՛ք շաքարավազ պարունակող մթերքներից։ Ձեր գնածը ոչ միայն ձեզ օգուտ չի տա, այլև օրգանիզմը կսնեք ավելորդ շաքարով։
Մաղթում ենք հետտոնական հաճելի օրեր: