Առողջապահության նախարարությունից չեն հաստատում Արսեն Թորոսյանի՝ պաշտոնից ազատման մասին լուրերը։
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց, որ ինքը նախարարի հնարավոր հրաժարականի դիմումի մասին տեղեկություն չունի:
Միայն հավաստիացրեց, որ Արսեն Թորոսյանն աշխատանքի է և կատարում է իր պարտականությունները:
Հիշեցնենք՝ «Հրապարակ»-ը գրել էր, որ առաջիկայում պաշտոնից կազատվի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նա դիմումն արդեն գրել է և փոխանցել վարչապետին։
Հիշեցնենք նաև, որ տևական ժամանակ է՝ մամուլում տեղեկություններ են շրջանառվում առողջապահության նախարարի հրաժարականի մասին, որոնք հերքվում են։