ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Վերջնական որոշումը կայացրել ենք երեկ, Երևանում: Հանդիպել ենք, մինչ այդ Սամվել Բաբայանը որևէ պաշտոնում նշանակվելու մասին չի ակնարկել, միշտ եղել է պատրաստ համագործակցել՝ հանուն երկրի ապագայի, հանուն մեր ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման։ Երեկ ես առաջարկել եմ նրան զբաղեցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը», -ասաց Հարությունյանը՝ շեշտելով, որ քաղաքական որեւէ առեւտուր չի եղել:
Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Բաբայանին իր նախագահության շրջանում նման պատասխաանտու պաշտոնը ստանձնելուն համաձայնելու համար: