Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակը հաղթահարել է ևս 3 քաղաքացի: Այս մասին տեղեկատվություն է տարածել Արցախի Առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ հիվանդությունը հաստատվել է 57 քաղաքացու մոտ, որից 31-ն արդեն առողջացել են, 26-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Մեկուսացված է 69 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 1131 է: