Օգոստոսի 7-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է կենտրոնական ուղղությամբ տեղակայված տանկային բրիգադներից մեկը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը։
Զորամասում կատարած շրջայցի ընթացքում Արցախի նախագահը ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին և զինծառայողների կենցաղային պայմանների հետագա բարելավման ուղղությամբ տվել անհրաժեշտ հանձնարարականներ:
Շրջայցի ավարտին Արայիկ Հարությունյանը պետական պագևներ է հանձնել ս.թ. հուլիսի 18-ին հակառակորդի «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին: