Արցախի պաշտպանության նախարարությունը պայմանագրային ծառայության է հրավիրել մինչև 40 տարեկան պահեստազորայիններին: Այս մասին ասված է նախարարության Facebook-յան էջում տեղադրված տեսանյութում։
Հայտարարություն
Опубликовано Պաշտպանության Բանակ Пятница, 7 августа 2020 г.
Մասնավորապես հրավիրվում են հրետանավորներ, սակրավորներ, նռնակաձիգներ, գնդացրորդներ, դիպուկահարներ, վարորդներ, էքսկավատորավարներ, բուլդոզերավարներ և այլն։
Նշվում է, որ ծառայության ընթացքում պայմանագրային զինծառայողները կօգտվեն զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին Արցախի օրենսդրությամբ նախատեսված բոլոր արտոնություններից:
Ծառայության ժամկետը սահմանվում է կողմերի միջև կնքվող պայմանագրով։ Մանրամասն տեղեկությունների համար ցանկացողները կարող են դիմել պաշտպանության բանակի տարածքային զինկոմիսարիատ կամ կադրերի բաժին: