ԱՀ 2020 թ.-ի պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից Լիբանանի հայ համայնքին 25 մլն ՀՀ դրամ է հատկացվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ հաստատել է կառավարության համապատասխան որոշումը:
«Արցախն ունի համազգային պատասխանատվության իր բաժինը և պարտավոր է սատար կանգնել նեղության մեջ հայտնված մեր հայրենակիցներին, քանի որ մենք արդեն ունենք համապատասխան ներուժ՝ աջակցության օբյեկտից դառնալու սուբյեկտ՝ առնվազն հայության շրջանում»,- գրել է Արայիկ Հարությունյանը:
ԱՀ նախագահը նաև հայտնել է, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին արցախահայության կողմից օգնության ձեռք մեկնելը դրանով չի սահմանափակվելու: