ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 6 քաղաքացու մոտ:
Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ վարակակիրներից 4-ը Ստեփանակերտ քաղաքից են, որոնցից 2-ը` նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, մյուս 2-ի մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության ընթացքում, իսկ 2 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Վարակակիրները Բերձոր և Մարտունի քաղաքից են:
Armenia Today-ը կազմել է ինֆոգրաֆիկա, որը ցույց է տալիս Արցախում կորոնավիրուսով վարակման դեպքերն օրական կտրվածքով.
▪️ 287 (+6)- վարակվածների ընդհանուր թիվը
▪️ 262 (+10)- առողջացածներ
▪️ 23 – փաստացի բուժվողներ
▪️ 50 – մեկուսացված
▪️ 2 – մահվան ելքեր այլ պատճառով
▪️ 10,139 (+171)- թեստավորման ընդհանուր թիվը։
Աղբյուրը՝ ԱՀ առողջապահության նախարարության տվյալները օգոստոսի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ։