2022թ.-ի մայիսի 9-ին, բերդաքաղաքի ազատագրման 30-ամյակի առթիվ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի. Facebook–յան գրառմամբ հայտնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Ուրախ եմ, որ Խորհրդարանի ամբիոնից շաբաթներ առաջ հնչեցրած առաջարկիս ի պատասխան արդեն ստացել եմ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Արդարություն» խմբակցությունների դրական արձագանքը: Կարծում եմ՝ ԱԺ մյուս խմբակցությունները ևս կմիանան իրենց գործընկերների դիրքորոշմանը»,-գրել է Արցախի նախագահը։
Նա նաև հայտնել է, որ Շուշի կատարած աշխատանքային այցի ընթացքում տեղում քննարկվել են ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքի խորհրդարանին հատկացման հնարավորությունը, որի շինաշխատանքները շուտով կվերսկսվեն:
«Կարծում եմ՝ որոշումն ունի ինչպես քաղաքական ու կիրառական, այնպես էլ մեր պատմական ու հաղթական քաղաքը յուրովի վերարժևորելու խորհրդանշական նշանակություն»,-ընդգծել է Հարությունյանը։
🇷🇺🇬🇧⬇️Հարգելի ՛ հայրենակիցներ2022թ.-ի մայիսի 9-ին, բերդաքաղաքի ազատագրման 30-ամյակի առթիվ, Արցախի Հանրապետության…
Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Пятница, 18 сентября 2020 г.