Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ տեղեկություններ ունի, որ ղարաբաղյան հակամարտության շփման գոտում Հայաստանի զինված ուժերի կենտրոնացում է տեղի ունենում և դա համարել է Երևանի կողմից պատերազմի նախապատրաստություն:
Այս մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը ՝ վկայակոչելով Ալիևի հարցազրույցը ադրբեջանական մի շարք հեռուստաալիքներին։ Հարցազրույցի տեքստը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
Ալիևը կարծում է, որ սահմանին հուլիսյան բախումների պատճառներից մեկն այն էր, որ Հայաստանը զգա, թե ինչպիսին կլինի ՀԱՊԿ-ում իրենց դաշնակիցների արձագանքը։ «Որովհետև նրանք (հայերը) պատրաստվում են նոր մեծ պատերազմի։ Մենք օպերատիվ հետախուզական տվյալներ ունենք։ Մենք գիտենք, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Մեր հատուկ ծառայությունները շատ արդյունավետ են աշխատում։ Կարող եմ ասել այսքանը, ոչ ավելին»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։