Այսօր ես հանձնել եմ COVID-19-ի թեստ, որի պատասխանը դրական է։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
Նա հայտնել է, որ այժմ մեկուսացած է և կաշխատի օնլայն ռեժիմով։
«ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կապի մեջ կլինեմ սովորականի պես։ Շփման շրջանակս մեծ է։ Բոլոր նրանց, ովքեր շփվել են ինձ հետ վերջին երկու-երեք օրերի ընթացքում, խնդրում եմ թեստ հանձնել»,- նշել է Արցախի նախագահի խորհրդականը։