Արտերկրում ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները աշխատում են արտակարգ ռեժիմով: Այս մասին ֆեյսբուքի էջում գրառում է կատարել րառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Մեր միջազգային գործընկերները՝ բազմակողմ և երկկողմ մակարդակով, տեղեկացված են Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տսեղծված իրադրության, հայկական կողմերի գործողությունների և գնահատականների մասին:
ԱԳ նախարար Մնացականյանը մշտական կապի մեջ է և հեռախոսազրույցներ է ունենում իր գործընկերների, այդ թվում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել:
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հրետակոծվում են Արցախի խաղաղ բնակավայրերը և հորդորել բնակչությանը պատսպարվել: Ինչպես նաև հայտնել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում, հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: