Ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության հետևանքով մեկ հղի կին լրջորեն վիրավորվել է: Այս մասին տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ բժիշկների պրոֆեսիոնալ միջամտության շնորհիվ հղին և երեխան փրկվել են։