Ամբողջ գիշեր ընթացել են գիշերային մարտեր հատկապես հյուսիսի և հարավի ուղղություններով։ Առաջնագծում տիրող իրավիճակը միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա փոխացմամբ՝ հայկական կողմին հաջողվել է դիրքային բարելավումներ իրականացնել, բայց հակառակորդը դրանով չի հանգստացել և շարունակել է որոշ տեղերում հակագրոհներ իրականացնել, սակայն, հետ է շպրտվել։
«Վաղ առավոտյան հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ այդ թվում նաև ծանր հրետանի։ Ադրջենաի զինված ուժերի ստորաբաժանումները վերսկսել են հարձակվողական գործողությունները, իսկ մեր զինված ուժերը վարում են համառ մարտեր»,- մանրամասնեց նա։
Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ այս պահին ունենք մոտ 200 վիրավոր։
80 վիրավոր զինծառայող տեղափոխվել է Երևանի հոսպիտալներ և քաղաքացիական հիվանդանոցներ: Մեծ մասի վիճակը թեթև է, առաջին բուժօգնությունից հետո վերադարձել ենք շարք:
ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ հակառակորդի կողմից թիրախավորված են նաև բնակավայրերը։ Ադրբեջանը հրետանի է գործադրում Մարտակերտ քաղաքի ուղղությամբ։
Նա նաև նշեց, որ խաղաղ բնակչության տեղահանում չի կատարվում։
Հովհաննիսյանի խոսքով՝ Մեզ մոտ այս պահին որևէ կենդանի զինվորական գերության մեջ չկա, բայց քանի որ կան բազում դիեր, որևէ բան վերջնականապես հաստատել կամ հերքել չի կարող։
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Արցախի ուղղությամբ։
Հայկական կողմը 31 զոհ ունի զինծառայողների շրջանում։
Զոհեր և վիրավորներ կան նաև Արցախի խաղաղ բնակչության շրջանում։