«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն Արցախին աջակցելու համար դրամահավաք է սկսել, որի շրջանակներում այսօր ընդհանուր առմամբ նվիրաբերվել է 86,000 ԱՄՆ դոլար։
Հիմնադրամն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է այսօր՝ 28.09.2020թ․-ին (ժամը 10:00-ի դրությամբ) Հիմնադրամին կատարված նվիրաբերությունների մասին տեղեկատվությունը․
• Ընդհանուր ծավալ՝ 86,000 ԱՄՆ դոլար
• Միջակայք՝ 1 – 10,000 ԱՄՆ դոլար
• Ընդհանուր քանակ՝ 321 նվիրաբերություն
• Աշխարհագրությունը՝ 20 երկրների մեր հայրենակիցներից
«Շնորհակալություն ենք հայտնում նվիրաբերությունների համար և վստահեցնում, որ յուրաքանչյուր լումա հասնում է զինվորին ու իր ընտանիքին»,- գրել է հիմնադրամը։