Հանրապետության մետրոյի հարակից զբոսայգում մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացնում՝ զինծառայողներին և Արցախի ապաստարաններում պատսպարված բնակչությանը առաջին անհրաժեշտության պարենամթերք ուղարկելու նպատակով։ Նրանց են միացել բազմաթիվ քաղաքացիներ և մի քանի ընկերություններ, որոնք տրամադրել են ալյուր, մակարոնեղեն, քաղցրավենիք, ծխախոտ, դեղորայք, ջուր և այլ սննդամթերք։
Նախաձեռնության հեղինակները որոշել են հավաքված պարագաներն այսօր երեկոյան փոխանցել պաշտպանության նախարարություն՝ ըստ անհրաժեշտության առաջնագիծ ուղարկելու։
Մանրամասները տեսանյութում։