Քիչ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնում հանդիպեցի Արցախում վիրավորված մեր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին և կամավորականներին, զրուցեցի նրանց ընտանիքի անդամների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«Վիրավորները ստանում են անհրաժեշտ բուժօգնությունը, բոլորը շնորհակալություն էին հայտնում հիվանդանոցի բուժանձնակազմին՝ ցուցաբերած վերաբերմունքի և ստեղծված պայմանների համար»,- հայտնել է նա:
Բաթոյանը վիրավորների ծնողներին և ընտանիքի անդամներին հիշեցրել է, որ իրենց կողքին է: Հարազատները թեև նշել են, որ օգնության կարիք չունեն, այնուամենայնիվ, նաև սոցիալական ոլորտի համապատասխան մասնագետների աշխատանքը կկազմակերպեն բժշկական հիմնարկներում, անհրաժեշտության դեպքում սոցիալական կարիքներին արձագանքելու և ուղղորդելու համար:
«Իսկ մեր զինվորներին հուզող միակ հարցը, ինչպես միշտ, պաշտպանության գործին հնարավորինս շուտ վերադառնալն է»,- նշել է նախարարը՝ առողջություն մաղթելով զինվորներին։