«Հայ ձեռներեցների ասոցիացիան» հակամարտության կողմերին կոչ է արել բանակցություններ վերադառնալ բանակցությունների սեղանին: Հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի անունից։
«Այս օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները մեծ մտահոգություն են առաջացնում։ «Հայ ձեռներեցների ասոցիացիայի» անունից կոչ ենք անում կողմերին վերադառնալ բանակցությունների սեղան ու նոր զոհերից, այդ թվում՝ նաև խաղաղ բնակչության շրջանում, խուսափելու համար հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակներ գտնել», – ասել է Կարապետյանը։
Սամվել Կարապետյանը դիմել է Ռուսաստանի հայկական ու ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներին։ Նա կոչ է արել փոխադարձ հարգանք դրսևորել ու դադարեցնել սադրանքները, որոնք հանգեցնելու են Ռուսաստանի ներսում հակամարտության էսկալացիային։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։