ԱՀ ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին ներկայացրեց երեկվա ընթացքում Ադրբեջանի կորուստները։ Նա փոխանցեց, որ որոշ հատվածներում տեղի են ունեցել հրետանային մենամարտեր, ինչպես նաև փոխհրաձգություններ՝ զենքի կիրառմամբ։ Հակառակորդն իր մարտակարգերը բարելավելու նպատակով կատարել է զորաշարժեր, սակայն ՊԲ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են բոլոր շարժերը, հավաստանշել թիրախները և ակտիվությամբ ճնշել ակտիվության փորձերը։
«Հակառակորդի կորուստները երեկվա դրությամբ կազմել են 130 անվերադարձ կորուստ (ոչնչացված զինվոր), 260 վիրավոր, 29 տարբեր տեսակի զրահատեխնիկա, 3 ՏՕՍ, 11 ԱԹՍ»,- հայտնել է Սարումյանը։