Գիշերը հիմնականում հանգիստ է եղել, սակայն առավոտյան իրավիճակը որոշակիորեն կրկին լարվել է,-այս մասին հայտնեց ՊՆ ներկյացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա հավաստմաբ՝ մեր բանակը հետ մղելով հակառակորդի հարձակումները՝ պատճառել է զգալի վնաս։
Ադրբեջանական կողմն ունի 350-360 զոհ, մոտ 600 վիրավոր։ Խոցվել է 3 ուղղաթիռ, 15 միավոր տարբեր տեսակի զրահատեխնիկա, 1 Սմերչ կայան և 6 ԱԹՍ։ Ի դեպ, Ա․ Հովհաննիսյանը հայտնեց, որ կեսօրին մոտ մարտերը թեժացել են։