Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առնվազն երեք սիրիացի զինյալ է զոհվել,- գրում է The Guardian պարբերականը:
Սիրիական Աթարիբ քաղաքից սպանված զինյալ Մուհամեդ Շալանի զարմիկի խոսքով՝ երեքշաբթի «Համզա» ստորաբաժանումից իրենց տեղեկացրել են այդ մասին:
«Մեզ ասաց, որ սեպտեմբերի 20-ին Ադրբեջան է մեկնում: Նրա մահվան հանգամանքները չգիտենք: Ասել են, որ դժվար է դիակն այս պահին բերել, սակայն կփորձեն»,- նշել է Աբդոն:
Մյուս երկու զինյալների ընտանիքներին նույնպես նրանց մահվան մասին հրամանատարներն են տեղեկացրել: Երեք զոհի մասին հայտնել են նաև տեղական լրատվամիջոցները:
Մինչ դիտորդները փորձում են հասկանալ՝ ինչո՞ւ Բաքվի զինված ուժերը սիրիացի վարձկանների կարիքն ունեն, առաջնագծում սիրիացիների դեռևս մեկ ամիս առաջ սկսված արագ զորահավաքը թույլ է տալիս եզրակացնել, որ Ադրբեջանն այս ռազմական գործողություններին երկար է պատրաստվել։
Հեղինակավոր պարբերականը, ավելի վաղ հայտնելով ԼՂ ռազմական գործողություններում արտաքին միջամտության մասին, մտավախություն էր հայտնել, որ այն կարող է տարածաշրջանային մեծ հակամարտության վերածվել:
Պարբերականի աղբյուրի տվյալներով՝ այս շաբաթ իրենց 7-10 000 թուրքական լիրայի (700-1,000 դոլար) դիմաց 3-6 ամսով աշխատանք են առաջարկել: