ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է ադրբեջանական զինուժին պատկանող ևս մեկ ինքնաթիռ: Ուղղությունները ճշտվում են: Րոպեներ առաջ հայտնել է Պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային և հարավ-արևելյան ուղղություններում խոցել էին 2 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ: Այս մասին հայտնում է Պաշտպանության Բանակը։ Խոցված ուղղաթիռն ընկել է ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքում: