Ֆրանսիան ունի բավարար ապացույցներ, որ Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններին մասնակցում են Թուրքիայից բերված սիրիացի գրոհայիններ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում՝ ԵԽ գագաթաժողովին։ Նա խոստացել է այդ հարցը քննարկել հենց այս գագաթաժողովին՝ առաջիկա ժամերին։