Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին երրորդ երկրների ռազմատենչ հայտարարություններն ու գործողությունները նպասում են իրավիճակի ապակայունացմանը։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ դրանք հղի են իրավիճակի սրմամբ և կարող են բերել աննախադեպ հետևանքների։