Հակառակորդն ունի առնվազն 830 զոհ և մեծ թվով վիրավորներ։ Ոչնչացվել է 39 զրահատեխնիկա, 17 ԱԹՍ, 4 Սու -25 ինքնաթիռ, 3 Մի 24 ուղղաթիռ։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՊԲ հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանը։
Նա նաև նշեց, որ, ցավոք, մենք ևս ունենք մեծ թվով վիրավորներ և 54 զոհ։