Ստեփանակերտի ռմբակոծության հետևանքով կա 3 վիրավոր։
Այս մասին Armenia Today-ին հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Նշենք, որ քիչ առաջ Պողոսյանը նշել էր, որ համաչափ պատասխան է լինելու, որի ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիև ընտանիքը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հակառակորդը հարվածներ է հասցրել Ստեփանակերտին: Ստեփանակերտում կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։ Տուժել է փրկարար ծառայությունը։ Ադրբեջանն այսօր նաև թիրախավորել է Հադրութ քաղաքը։