«Բժշկական օգնություն մեզ ուղարկվում է աշխարհի բոլոր ծայրերից, և այս պահին անհրաժեշտ ամեն ինչ ունենք»,- լրագրողների հետ քիչ առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ բժիշկներն այս օրերին պետք է իրենց ողջ ներուժը ուղղեին Կորոնավիրուսի դեմ պայքարին Հայաստանում, Արցախում ու ողջ աշխարհում։ Ուստի նրանք նույնպես պետք է բարձրացնեն իրենց բողոքի ձայնը և նպաստեն այս հումանիտար աղետը դադարեցնելուն։
Մուրադյանի խոսքով պետք չէ մոռանալ, որ իրադարձությունների զարգանալուն զուգընթաց կլինի նոր բժշկական ուժի, դեղորայքի կարիք։ Բացի այդ՝ չպետք է մոռանալ, որ բժիշկներն այս օրերին օգնություն են ցուցաբերել նաև Կորոնավիրուսով հիվանդներին ու ռեսուրսները նույնպես անսպառ չեն։