Մեր բանակը հերոսաբար կռիվ է տալիս թշնամու դեմ, կանգնեցնում ադրբեջանցիների ու արևելյան զինյալների գրոհը, սահմանի վրա տեղի են ունենում ծանր մարտեր, կան մեր զինվորների կողմից լիարժեք վերահսկվող տարածքներ: Այս մասին Արցախի տեղեկատվական կետրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ԱԳնախարար Մասիս Մայիլյանը:
«Աշխատանք է տարվում մեր գործընկերների հետ՝ դիվանագիտական խողովակներով, որ Թուրքիայի վրա ճնշումն ավելացեն: Հիմա Ադրբեջանի մասին առանձին խոսելն անիմաստ է, որովհետև այն հիմա տիկնիկ է, տիկնիկի դեր է կատարում, արդեն Թուրքիայի ձեռքին է, դրա համար էլ հիմնական աշխատանքները կատարվում են Թուրքիայի հետ, որ համոզեն այդ եռյակին իրենց գործի անհեռանկարության մասին»,- ասաց Մասիս Մայիլյանը:
«Այն, ինչ անում են մեր հերոս տղաները շփման գծի ողջ երկայնքով՝ հակառակորդին խաղաղություն պարտադրելու ևս մեկ տարբերակ է»,-ասաց ԱՀ ԱԳ նախարարը: