Մենք ունենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը: Այս մասին հայտարարեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ժողովրդին ուղղված ուղերձում:
Նրա խոսքով՝ բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը՝ գեներալից մինչև շարքային. Ջալալ Հարությունյանից մինչև զինվոր:
«Խոնարհվում եմ զինվորի առջև: Ձեր ցավը տանեմ, դուք մեր ազգի պարծանքն եք: Գտնվելով առաջնագծում՝ ձեր կյանքը վտանգելով, ամեն մի սանտիմետրի համար դուք պայքարում եք: Ուզում եմ գոհունակությամբ նշել մեր սպայական անձնակազմի հերոսության մասով։ Իրականում հրաշքներ են գործում՝ վտանգելով կյանքը, անտեսելով մահը։ Եվ մեզ դա է պետք։ Եթե մենք հաղթահարենք այդ բարդույթը՝ ապրելու համար, մենք հաղթելու ենք։ Ուզում եմ, որ լինենք առաջին հերթին դուխով, վճռական, և հաղթանակը ապահովված է լինելու»», – ասել է Հարությունյանը՝ վստահեցնելով, որ հաղթանակը մերն է լինելու:
Ներկայացնելով Ստեփանակերտում տիրող իրավիճակը Ահ նախագահը մանրամասնել է, որ հակառակորդը արդեն մի քանի օր է՝ ռմբակոծում է … Ստեփանակերտը՝ «Սմերչով», «Պոլոնեզով», տարբեր ամենաժամանակակից հրթռիային համակարգերով։
Նրա խոսքով՝ ամեն վայրկյան Ստեփանակերտի գլխին պտտվում են տարբեր անօդաչու սարքեր, և չեն դադարում հրթիռակոոծել Ստեփանակերտը։
ԱՀ նախագահը նշել է, որ կատարվածի համար պատասխան է տալու Ալիև ընտաիքը:
«Ժամանակ ունեք, մտածեք», – Ադրբեջանին զգուշացրել է ԱՀ նախագահը: