ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի՛ լրագրողներ, խնդրում եմ անտեսել իմ անունով բացված կեղծ [email protected] էլեկտրոնային հասցեից ուղարկված նամակներն ու հաղորդագրությունները»,-հայտնել է նա։
Ստեփանյանը տեղեկացրել է նաև, որ Պաշտպանության նախարարությունը պաշտոնական գրություններն ուղարկում է միմիայն գերատեսչության էլեկտրոնային հասցեից։
«Հետևեք միայն իմ ֆեյսբուքյան էջի գրություններին և մի բացեք տվյալ նամակները»,-գրել է ՊՆ խոսնակը։
Հարգելի լրագրողներ, խնդրում եմ անտեսել իմ անունով բացված կեղծ shushanstepanyan88@gmail.com էլեկտրոնային հասցեից…
Опубликовано Shushan Stepanyan Воскресенье, 4 октября 2020 г.