Ադրբեջանական կողմն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, կորցրել է 400 զինծառայող, ունի 700 վիրավոր, խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ եւ 1 ԱԹՍ։ Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ այս պահին էլ մարտերը շարունակվում են կրկին հարավային եւ հյուսիսային ուղղություններով:
«Մարտերը չեն ունեցել նույն համառ ու ծանր բնույթը ինչ նախորդ 2 օրերին էր։ Սակայն, հակառակորդը նորից ձեռնարկել է իր հարձակողական գործողությունները նույն ուղղություններում՝ նախապես կենտրոնացնելով որոշակի ուժեր։ Մեր Զինված ուժերը հետ են մղել գործողությունները՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ»,- մանրամասնեց ՊՆ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը մարտական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով:
Ադրբեջանը հրետակոծում է նաև Ստեփանակերտն ու Շուշին: Կան տուժածներ քաղաքացիների շրջանում, վնասվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ:
Նշենք, որ ադրբեջանական կողմից անձնակազմի այսօրվա զոհերի թիվը 400 է, 700 վիրավոր, 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ, 1 ԱԹՍ: