ԱՄՆ-ի հայաշատ Լոս Անջելեսում՝ Գլենդել քաղաքում, տեղի հայությունը Արցախի պողոտայում բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով դատապարտել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ձեռնարկած ռազմական հարձակումները: Այս մասին հայտնում է Horizon Armenia–ն։
Ցույցի մասնակիցները վանկարկում են «Հաղթում ենք» կարգախոսը, շեշտում Հայաստանին և Արցախին աջակցելու անհրաժեշտությունն ու դրանում Սփյուռքի մասնակցության կարևորությունը:
Ցույցի մասնակիցները նաև դրամահավաք են կազմակերպել, որի արդյունքում հանգանակված ողջ գումարը պետք է ուղղվի դեպի Արցախ:
Armenians of LA protesting in Glendale on Artsakh Avenue against Azerbaijani aggressions. Artsakh War – Day 8th | #Live
Опубликовано Horizon Armenian TV Воскресенье, 4 октября 2020 г.