Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին իր թվիթերյան էջում աջակցություն է հայտնել հայերին և Վաշինգտոնի ղեկավարությանը, կոչ է արել Արցախում ռազմական գործողությունների դադարեցման համար համապատասխան քայլեր ձեռնարկել։
«Լոս Անջելեսը հպարտ է հայկական ամենամեծ սփյուռքի տունը լինելու համար։ Աջակցում ենք Հայաստանի ժողովրդին։ Հորդորում եմ Վաշինգտոնի ղեկավարությանն այժմ անհրաժեշտ կայուն և խիստ դիվանագիտական քայլերը ձեռնարկել Արցախում խաղաղության հաստատման համար։ Թուրքիան պետք է դուրս գա խաղից»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։