Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երկու օր առաջ Ադրբեջանը տարածեց մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե իրենց զինծառայողներն Ադրբեջանի դրոշն են բարձրացնում, ու պնդում էին, թե գրավել են Արցախի հյուսիսարևելյան Մատաղիս գյուղը։ Ադրբեջանի նախագահը հրամանագիր ստորագրեց այն վերանվանելու մասին։
Մինչդեռ երեկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ հրապարակեց Մատաղիսից մեծ կորուստներ տվող ադրբեջանցի զինծառայողների փախուստի մասին։ Տեսանյութը միանշանակ գեոլոկացվում է հենց Մատաղիսում, այնպես որ կասկած չկա, որ այն իրական է։
Ի՞նչ էր Ադրբեջանի պատասխանը։ Այսօր նրանք հրապարակել են տեսանյութ, որտեղ ներկայացնում են ադրբեջանական դրոշի բարձրացումը մեկ այլ հայկական գյուղում՝ Թալիշում (իրականում միակ գյուղը, որը նրանք զբաղեցրել են, կասկած չունենք՝ ժամանակավոր), ինչն իրականում փաստում է, որ Ադրբեջանը Մատաղիսին հասանելիություն չունի այլևս, դրա համար էլ իրենց պետք էր դրոշի բարձրացման արարողություն բեմադրել Թալիշում»։