Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի իրադրության շուրջ իրականացվում է բարձր մակարդակով եւ մշտական հիմունքներով: Այս մասին երկուշաբթի հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումից ի վեր պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը մի քանի հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն ոչ մի անգամ կապ չի հաստատել Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների հետ։ Պեսկովի խոսքով ՝ «դա կախված է նախագահների աշխատանքային գրաֆիկներից եւ նպատակահարմարությունից»:
«Դա ամենեւին չի նշանակում, որ ռուսական կողմը աշխատանքային շփումներում ինչ-որ դեֆիցիտ է զգում։ Ընդհակառակը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մշտական կապի մեջ է Ադրբեջանի և Թուրքիայի իր գործընկերների հետ»,-ասել է Մեդվեդևը։
Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի եվրոպական բիզնեսի ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտնել է, որ ներկայում նախապատրաստվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՌԴ, Ֆրանսիայի եւ ԱՄՆ ԱԳ նախարարների համատեղ հայտարարություն, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: