Մարզերից կենտրոնական հավաքակայան գնացող մեր զորակոչվող տղաներին խնդրում եմ ցուցաբերել տրանսպորտային աջակցություն։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սիրելի հայրենակիցներ, մարզերից կենտրոնական հավաքակայան գնացող մեր զորակոչվող տղաներին խնդրում եմ ցուցաբերել տրանսպորտային աջակցություն։
Այն տղաները, որոնք իրենց մարզերից Երեւանի հավաքակայան տեղափոխվելու տրանսպորտային խնդիր ունեն, թող հավաքվեն իրենց մարզերի զինկոմիսարիատների մոտ։
Իրենց մեքենայով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն ունեցող քաղաքացիները՝ նույնպես։
Պրոցեսը՝ շուրջօրյա։ Մարզպետարանների և քաղաքապետարանների աջակցությամբ»,- գրել է վարչապետը։
Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել մարտակոչով՝ վերջին մեկ տարում ծառայությունն ավարտած քաղաքացիներին առաջարկելով կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը։
Սիրելի հայրենակիցներ, մարզերից կենտրոնական հավաքակայան գնացող մեր զորակոչվող տղաներին խնդրում եմ ցուցաբերել…
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 5 октября 2020 г.