Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը նամակ է հղել ԵԽ գլխավոր քարտուղարին։ Նամակում, մասնավորապես, ասված է, որ Ադրբեջանը խախտել է ԵԽ-ին անդամակցելիս իր հանձնառությունը՝ Արցախյան կոնֆլիկտի կարգավորումը՝ բացառապես խաղաղ ճանապարհով։
Նախարար Մայիլյանը Գլխավոր քարտուղար Բուրիչին հայտնել է Ադրբեջանի կողմից մարդու կյանքի իրավունքի վերաբերյալ զանգվածային ու կոպիտ խախտումների մասին։
Մայիլյանը կոչ է արել ԵԽ-ին օգտագործել իր հնարավորությունները՝ անհապաղ դադարեցնել Արցախում խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող ագրեսիայի հանցավոր դրսևորումները։