ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի կառավարության պահանջը` ղարաբաղյան հակամարտության հետ կապված Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին, հայտնում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունը:
Աղբյուրի համաձայն՝ ՄԻԵԴ-ը հաստատել է սեպտեմբերի 29-ի իր որոշումը միջանկյալ միջոցներ կիրառելու մասին և կոչ է արել հակամարտության մեջ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում ՝ Թուրքիային, զերծ մնալ մարդու իրավունքների մասին կոնվենցիայով պաշտպանված քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումից:
Նշենք, որ սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: