Ամերիկահայ հայտնի գործարար Ալեքսիս Օհանյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ավերիչ հրթիռակոծության փաստին։
Հրապարակելով քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեսանյութ՝ Օհանյանը գրել է․ «Աշխարհը հետևում է․․․ արդյոք ԱՄՆ-ն կդատապարտի՞ այս ամենը, թե՞ կկանգնի բռնապետերի կողքին»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում ու Արցախում հայտարարված է ռազմական դրություն։