Այս լուսանկարն էպիկական է… Այսպես է գրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ երեկ ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյաի հրապարակած լուսանկարի մասին՝ ավելացնելով․
«Երբ անցած շաբաթ այցելել էի այս երեխաներին Ստեփանակերտի ապաստարանում, իմացա, որ իրենց համայնքում շատ բան չունեն զբաղվելու, բացի դպրոցից: Խոստացել եմ, որ պատերազմից հետո դպրոցում ունենալու են ամենալավ ինժեներական լաբորատորիան, ինչպես նաև էքսկուրսիա են գալու Երևան: Նրանք էին, որ ասացին՝ լքենք մեր Արցախը, բա ո՞վ տոնի հաղթանակը: Լույսի պես երեխեք են»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում ու Արցախում հայտարարված է ռազմական դրություն։