Ռազմական լրագրող Մուրադ Գազդիևը՝ հատուկ @rt_russian-ի համար․
««Ան Նուսրայի ճակատը» կամ «Ալ Քաիդան» Սիրիայում նույն ԻՊ-ն է՝ այլ դրոշով։ Դա անձնավորումն է այն բանի, ինչի դեմ Ռուսաստանը կռվել է Սիրիայում։ Նրանց դեմ, ովքեր հոնորարներ են առաջարկել ռուսների գլխի համար, և ում դեմ կռվում ընկել են մեր տղաները։
Եկեք պատմեմ ձեզ, թե ինչ է «Նուսրա»-ն.
Երբ մահապարտները գնում էին Հալեպ՝ ականանետերի ներքո, բոլորը միանգամից գիտեին, որ «Նուսրա»-ն է գալիս։
Երբ գիշերվա ընթացքում եկեղեցիները և քրիստոնեական գյուղերը վառվում էին, բոլորը միանգամից գիտեին, որ «Նուսրա»-ն է գալիս։
Երբ իմացանք, որ Իդլիբում իսլամիստների խումբը 9 ժամ շարունակ բռնաբարել է 60-ամյա քրիստոնյա հայուհի Սյուզան դեր Քիրքուրին և հետո քարկոծել նրան՝ մենք անմիջապես գիտեինք, որ դա «Նուսրա»-ն է։
Դրանք անհոգի, խիստ կազմակերպված և վտանգավոր մարդասպաններ են՝ թրծված պատերազմով։ Ասադին տարիներ պահանջվեցին՝ սովորելու նրանց հետ արդյունավետ պայքար տանել։
Եվ այդ գազանների, պատերազմի շների դեմ կանգնած է 2002թ. ծնված հայ զինվորականը։ Մի սաղավարտով, որը չափազանց մեծ է գլխին, խորհրդային համազգեստով, որն ավելի ծեր է, քան ինքը, եւ ժանգոտած ինքնաձիգով:
Ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, ես ամեն ինչ հասկանում եմ՝ տղաները կռվում են իրենց հայրենիքի, ընտանիքի, երկրի համար․.. բայց ես իրատես եմ։
Ես տարիներ շարունակ աշխատել եմ Սիրիայում եւ 2016-ին եղել եմ Ղարաբաղում։ Ես գիտեմ, թե ով և ինչպես է կռվում։ Եվ ահա, եթե «Նուսրա»-ի մեծ թվով գրոհայիններ բերեն՝ Ղարաբաղը վառվելու է։ Գուցե ոչ ամբողջապես, գուցեև՝ ամբողջապես։
Ես վախենում եմ պատկերացնել, թե ինչ կլինի, եթե այդ մարդկանց շնաթոկից իջեցնեն քրիստոնեական գյուղեր։ Միտքը ինքնին զզվանք է առաջացնում։ Հայերը պետք է հասկանան, թե հիմա ինչի հետ գործ ունեն, հիմա չի կարելի ձեռքով թափահարել ու ասել, որ մենք ամեն ինչ տեսել ենք ու ամեն ինչի կդիմանանք։
Բայց, այս ամենը հենց այնպես՝ խորհուրդ հայերին։ Սա իմ պատերազմը չէ, և Ռուսաստանի պատերազմը չէ։ Այդ հակամարտությունը պետք է լուծեն ադրբեջանցիներն ու հայերը, ու ես չէ, որ պետք է ասեմ, թե ինչպես լուծեն։
Բայց «Նուսրան» ամեն ինչ փոխում է։ Նրանք գազաններ են, որոնց հետ Ռուսաստանը այսքան տարի կռվել է, որոնք կոչ են արել և պայթյուններ են նախապատրաստել Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում։ Գազանները, որոնք խոստացել են գլխատել յուրաքանչյուր ռուսի Սիրիայում, հիմա մեր սահմանին են՝ Ադրբեջանում։
Եվ հավատացեք ինձ. նրանք քաղցկեղ են։ Նրանք արմատականացնելու են բոլոր նրանց, ում հետ խաչվելու են Ադրբեջանում։ Երիտասարդ տղաները նայելու են նրանց կռվելու ձևին եւ ցանկանալու են կրկնօրինակել։ Ճակատամարտերի արանքում նրանք քարոզներ են կարդալու եւ հավաքագրելու դեռահասների։ Նրանք իրենց գաղափարախոսությանը հավատարիմ՝ որսալու են կամքով և ոգով թույլերին։ Նույնիսկ Թուրքիան է նրանց ահաբեկիչ ճանաչել՝ սահմանից ներս չթողնելու համար։
Իմ միակ հարցն այն է, որ եթե այդ ամենը ճիշտ է, և նրանք իսկապես Ադրբեջանում են, մի՞թե Ռուսաստանը դա հանդուրժելու է։
Բայց դա իմ որոշելիքը չէ։ Սակայն, մահվանն ավելի մոտ, քան հիմա, ես դեռ չեմ եղել»։