Հայկական միասնական տեղեկատվական շտաբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց գիշերը, առավոտյան և այս պահին տիրող իրավիճակը Արցախյան սահմանային հատվածում։
Նա հայտնեց, որ արցախ-ադրբեջանական սահմանային գծի ողջ երկայնքով ինտենսիվ մարտերը շարունակվել են։ Հակառակորդն օգտագործել է Արաքսի հովտային շրջանը։ Մասնավորապես՝ Արաքս գետը որպես սահմանբաժան է դիտարկել և ուժեր կուտակել այդ գոտում։ Սակայն, հայկական բանակը փայլուն կերպով հավաստանշել է այդ կուտակումները և կրակային խոցումներով ոչնչացրել առաջխաղացումը։ ՊՆ-ը զգուշացրել է Իրանի իսլամական հանրաետությանը՝ հետևել իրավիճակին ու թույլ չտալ հակառակորդին՝ գետն անցնել։
«Նոր հրապարակված տեսանյութում դուք տեսաք, թե ինչպես է խոցվում մեծ նավթամթերքի բազա»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։ Նա տարակուսանք հայտնեց, որ պատերազմի 11-րդ օրն է, իսկ նավթաբազայի հարևանությամբ զորանոց կա ու 200 ադրբեջանցի զինվոր զոհվել է։
Ցավոք, հրետակոծությունները քաղաքացիական բնակչության շրջանում շարունակվում են Ստեփանակերտում ու Շուշիում։ Այնուամենայնիվ, ՊԲ-ն ունի դիրքային բարելավումներ, զգալի հաղթանակներ ու հիանալի կատարում են իրենց առջև դրված մարտական պլանը։