Սիրիացի ահաբեկիչներից մեկն, ով կռվում է Արցախյան պատերազմում հայերի դեմ, Al-Monitor-ին պատմել է, որ Արցախի դեմ պայքարը իրականում Թուրքիայի հետ համատեղ՝ Ռուսաստանի դեմ պայքար է։
Խմբագրությունը մի քանի հարցազրույց է արել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից կռվող զինյալների հետ։
Նրանցից մեկն ասել է, որ կռվել է ընդդիմադիր Ազատ սիրիական բանակի կազմում։ Նրա խոսքով իրավիճակը Հյուսիսային Սիրիայում, գործազրկությունը նրան ստիպել են սկզբում Լիբանան, իսկ հետո Ադրբեջան գնալ՝ 1500 դոլար վճարի դիմաց։ Նա ավելացրեց, որ բացի եկամտից, նրա խնդիրը եղել է Թուրքիային աջակցելը։
Մյուս զինյալը պատմել է, որ իրեն 150-2000 դոլար են խոստացել և տարել են բոլորովին ուրիշ նպատակով, սակայն հետո տարել են առաջնագիծ ու ստիպված է եղել ընդունել հայերի դեմ կռվելու առաջարկը՝ հանուն փողի։