Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը տեսաուղերձ է հղել հայոց բանակի զինվորներին ու ողջ աշխարհին՝ նշելով, որ Ադրբեջանը և Թուրքիան իրենց նյութեղեն զենքով չեն կարող ընկճել մեր ժողովրդի մնայուն հավատքը: Արամ Ա-ն ընգծել է, որ հայ ժողովրդի հավատքն ու հայրենասիրությունն ավելի զորեղ են, քան ցանկացած նյութական զենք:
«Եթե իրենց նյութեղեն զենքը իրենց հզորության աղբյուրն է ու ապավենը, հայոց բանակի և մեր ժողովրդի հավատքի զենքը, վճռականության զենքը, հայրենասիրության զենքն ավելի զորեղ է, քան աշխարհի ամեն տեսակ զենքերը»,- ասել է Արամ Ա-ն:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, դիմելով հայոց բանակի զինվորներին, նշել է, որ պետք է հաղթենք և միշտ հաղթենք:
ԱԶՐՊԷՅՃԱՆԸ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԵՆ ԿՐՆԱՐ ԸՆԿՃԵԼ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ ՄՆԱԼՈՒ ԿԱՄՔԸ ՈՒ ՀԱՒԱՏՔԸ
«Թող աշխարհը իմանայ, որ Ազրպէյճանը եւ Թուրքիան իրենց նիւթեղէն զէնքով չեն կրնար ընկճել մեր ժողովուրդին մնալու կամքը ու հաւատքը» Արամ Ա. Կաթողիկոս
Опубликовано Cilicia TV Четверг, 8 октября 2020 г.