Աշխարհահռչակ ջազային երաժիշտ Տիգրան Համասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Շուշիում Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծմանը` այն անվանելով մշակութային զտման հերթական փորձ։
Համասյանը լուսանկարներ է տեղադրել` հորդորելով իր հետևորդներին դիտել, թե ինչպես են ադրբեջանցիները ոչնչացրել և ոչնչացնում նաև Ջուղայի, Նախիջևանի միջնադարյան հայկական հուշարձանները։
Երաժիշտը խնդրում է տարածել այս տեսանյութերն ու լուսանկարները, տեղեկացնել ընկերներին և ընտանիքներին այդ ամենի մասին։
Համասյանի խոսքով` այս ամենն Ադրբեջանի կողմից ջանքեր են պատմությունը ջնջելու, սա հարձակում է մշակույթի, մարդու իրավունքների, մարդասիրության։ Սա, Համասյանի բնութագրմամբ, հարձակում է այն բանի վրա, ինչը մեզ մարդ է դարձնում։